2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացավ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը՝ «Կոլումբիայում հակամարտության կարգավորմանն ուղղած ջանքերի համար»: Այս մասին քիչ առաջ առաջ հայտարարել է Նորվեգական Նոբելյան կոմիտեի նախագահ Կարին Սիսիլլե Կուլման Ֆիֆեն:
«Խաղաղության մրցանակը շնորհվում է Մանուել Սանթոսին՝ ավելի քան հիսուն տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավարտին հասցնելուն ուղղված ջանքերի համար», - նշվում է պաշտոնական փաստաթղթում:
Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի համար այս տարի առաջադրվել էին ռեկորդային թվով՝ 376 թեկնածություններ՝ 228 անձ և 148 կազմակերպություն:
Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 8 միլիոն շվեդական կրոն՝ 953 հազար ամերիկյան դոլար:
Հիշեցնենք՝ նախորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Թունիսի Ազգային երկխոսության քառյակը:
Տե՛ս նաև այստեղ