Հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Վանաձոր քաղաքի թիվ 30/47 ընտրատեղամասում նույն քաղաքի բնակչուհի Մ.Ա-ի կողմից Araratnews.am լրատվական կայքի լրագրող Շ.Գ.-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ.Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ.Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20 հազար դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու և Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը Գլխավոր դատախազության կողմից պահանջվել և ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Վանաձորում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու և Կուտականում ընտրակաշառքի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ
Ուղիղ հեռարձակում