Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների մասին ահազանգեր Վանաձորում


Բորիս Պալյան
Բորիս Պալյան

Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցության շտաբի պետ Բորիս Պալյանն ասաց, որ ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկություններ ունի․ - «Մեքենան դրած նագլի ընտրակաշառք են բաժանում»:

«Ստացել ենք ահազանգեր 30/03-ում կարուսելներ են անում 30/10, 30/13, 30/15-ում ընտրակաշառք են բաժանում բացահայտ կերպով: Մեքենան դրած, մարդիկ նստում են, փողը ստանում, գնում: 30/39-ում Լոռի ակումբում մեծ կուտակումներ են, փողի հերթ է: 30/46-ում դատարկ քվեաթերթիկ, որ արդեն վերցրել են, որ տանեն կարուսել անեն: 25-րդ դպրոց՝ բացահայտ ընտրակաշառք․ մեքենան դրած մարդիկ նստում են, դնում պասպորտի մեջ գնում, գիշերօթիկ դպրոցում․․․ 5-10 հազար դրամի մասին է խոսքը», - ասաց Պալյանը:

Հարցին, թե ինչ կասկածներ ունի՝ արձագանքեց․ - «Ես ո՞նց կարամ ասեմ: Պարզ բան ա, բոլորն էլ գիտեն, թե ով ա բաժանում, անուն չեմ կարա տամ»:

Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Կարեն Թովմասյանը Վանաձորի ընտրատեղամասերցի մեկում նկարահանել է, թե ինչպես է Հանրապետական կուսակցության վստահված անձը իր մոտ գրանցում քվեարկած անձանց հասցեները, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով:

«Իմ նկատելուց հետո միանգամից դիմեցի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահին: Նա առաջին պահանջովս միանգամից դադարեցրեց, աղջիկն էլ քիչ անց անհետացավ», - ասաց Կարեն Թովմասյանը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդ Արեն Երանոսյանը ասաց, որ ընտրակաշառքի մասին տեղեկություններ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG