Մատչելիության հղումներ

Առավոտից ընտրախախտումների մասին տեղեկություններ ենք ստանում․ Էդմոն Մարուքյան


Էդմոն Մարուքյանը քվեարկում է Վանաձորում
Էդմոն Մարուքյանը քվեարկում է Վանաձորում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը քվեարկեց հանունՎանաձոր քաղաքի՝ «երբեմնի «Կանաչ Վանաձոր» անվան վերադարձի»:

Մարուքյանն ասաց, որ առավոտից ահազանգեր են ստանում ընտրախախտումների ՝ կուտակումների, ընտրակաշառքների, կարուսելի վերաբերյալ:

«Կան տեղամասեր, որտեղ հենց ավագանու թեկնածուներն են տեղամասերի առջև կանգնած և ուղղորդում են մարդկանց: Բազմաթիվ ահազանգեր ունենք փող բաժանելու մասին: Գնում ենք ահազանգի հետքերով, էդ մարդիկ էդտեղից արդեն գնացած են լինում: Նաև կարուսելի մասին տեղեկություններ կան մի քանի տեղամասերում», - լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:

ԱԺ պատգամավորը հայտնեց նաև, որ տեղեկություններ ունեն [քվեաթերթիկը] հեռախոսով նկարելու դեպքերի մասին. - «Դա նաև փող բաժանելու ստուգման մեխանիզմ է՝ որ նկարեք, բերեք տեսնենք, որ ճիշտ եք քվեարկել»:

«Ես չեմ կարող կաշառք բաժանողներին բռնել ու քրեական հետապնդում իրականացնել, ոստիկանություն ու իրավապահները գործ ունեն անելու, որ կանխարգելեն, ոչ թե սպասեն, որ ինչ-որ բան լինի, նոր: Էս զանգերը որ էսքան մենք ստանում ենք, պիտի ոստիկանություն գնան», - ասաց Էդմոն Մարուքյանը:

«Պաշտոնապես ասում եմ, որ էն տեղամասերում, որ տեղամասից մենք ամենաշատ ահազանգը ստացանք, էդ տեղամասերում վերահաշվարկներ կլինեն, նաև համապատասխան այլ իրավական գործողություններ», - նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահը:

Վանաձորում «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածուն էդմոն Մարուքյանի եղբայրն է՝ Քրիստ Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG