Կառավարությունը այսօր հավանություն տվեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:
Ինչպես հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, փաթեթն արտացոլում է այն համաձայնությունը, որ ձեռք է բերվել ընդդիմադիր գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ և ամրագրվել է որպես քաղաքական համաձայնագիր: