Մատչելիության հղումներ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը


ԱԺ նիստերից մեկը, արխիվ
ԱԺ նիստերից մեկը, արխիվ

Գործադիրն այսուհետ կունենա 19 նախարարություն․ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը:

Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե, էներգետիկայի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարություններն էլ կվերանվանվանվեն, համապատասխանաբար, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսության զարգացման և ներդրումների աջակցության, Կապի, տրանսպորտի ու ՏՏ ոլորտի նախարարություններ։

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր վերացնել քաղաքաշինության նախարարությունը՝ այն դարձնելով Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը փոխանցել տրանսպորտի և կապի նախարարությանը, որպես առանձին կոմիտե առանձնացնել տուրիզմի ոլորտը, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Սփյուռքի նախարաթյունը վերանվանել Սփյուռքի հետ կապերի նախարարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG