Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ նախարարը Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը


Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի և մյուս անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում՝ նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացումը:

Այնուհետև Եվրախորհրդարանի շենքում Կարեն Միրզոյանը, որպես հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով Ֆրանկ Էնգելի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG