Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը


Ազգային ժողովը 77 կողմ, 2 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը:

Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը փորձեց ճշտել, թե արդյո՞ք կառավարությունն ընդունել է երեկ հնչեցված իր առաջարկները:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ առաջարկներին կանդրադառնան օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

Օրինագիծը խորհրդարանում ներկայացնում է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը։ Խորհրդարանը օրինագիծը երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկի 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր վերացնել քաղաքաշինության նախարարությունը՝ այն դարձնելով Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը փոխանցել տրանսպորտի և կապի նախարարությանը, որպես առանձին կոմիտե առանձնացնել տուրիզմի ոլորտը, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի հետ կապերի նախարարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG