Մատչելիության հղումներ

Խամենեին Ահմադինեժադին թույլ չի տվել առաջադրվել նախագահական ընտրություններում


Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադ, հուլիս, 2013թ․
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադ, հուլիս, 2013թ․

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չի տվել առաջադրվել եկող տարի անցկացվելիք նախագահական ընտրություններում:

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին Ահմադինեժադին ասել է, թե առաջադրվելը ո՛չ իր իսկ, ո՛չ երկրի «շահերից չի բխում»:

Պահպանողական գործիչ Մահմուդ Ահմադինեժադը առաջին անգամ Իրանի նախագահ է ընտրվել 2005 թվականին, ապա 2009-ին վերընտրվել է խիստ վիճահարույց ընտրությունների արդյունքում: Վերջին ամիսներին Ահմադինեժադի ունեցած մի շարք ելույթներ առիթ են տվել ենթադրելու, որ նա պատրաստվում է վերստին պայքարել նախագահական աթոռի համար:

Գործող նախագահ Հասան Ռոհանիի մեկ այլ հավանական մրցակից՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Քասեմ Սոլեյմանին այս ամիս ավելի վաղ հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG