Թուրքիայի հարավ-արևելքում զինվորական ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու զինծառայող է զոհվել, ութը՝ վիրավորվել:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ երկրի հիմնականում քրդաբնակ Դերիք և Քիզիլթեփե բնակավայրերը կապող ավտոճանապարհին:
Թեև որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, իշխանությունները մեղադրում են Քրդական բանվորական կուսակցությանը: