Կառավարության նախաձեռնությամբ այսօր ժամը 12-ին Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի:
Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է վերացնել քաղաքաշինության նախարարությունը՝ այն դարձնելով Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը փոխանցել տրանսպորտի և կապի նախարարությանը, որպես առանձին կոմիտե առանձնացնել տուրիզմի ոլորտը, էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: