Մատչելիության հղումներ

Դատարանը երկարաձգեց Արամ Մանուկյանի և Սերգեյ Կյուրեղյանի կալանքի ժամկետները


Արամ Մանուկյան, արխիվ
Արամ Մանուկյան, արխիվ

Դատարանն այսօր բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկու ամսով երկարաձգեց Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներ Արամ Մանուկյանի և Սերգեյ Կյուրեղյանի կալանքները։

Արամ Մանուկյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու մեջ, իսկ Սերգեյ Կյուրեղյանը՝ պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք փոխադրելու, պահելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG