Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մոտ մեկ ժամ փակ քննարկումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեկնածուներ առաջադրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող յոթ անդամներին:
Հանձնաժողովը որոշեց ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը, իսկ ԿԸՀ անդամների պաշտոններում ընտրելու համար՝ Լաուրա Գալստյանի, Արմեն Սմբատյանի, Սեյրան Շահսուվարյանի, Նունե Հովհաննիսյանի, Գեորգի Մարտիրոսյանի և Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները:
Մանրամասներն՝ ավելի ուշ