Մատչելիության հղումներ

Շուշան Սարդարյանը՝ վարչապետի խորհրդական


Լուսանկարը՝ Շուշան Սարդարյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Շուշան Սարդարյանի ֆեյսբուքյան էջից

Շուշան Սարդարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետի խորհրդական։

Վարչապետի որոշման տեքստում, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում, մասնավորապես ասված է. - «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»։

Կարեն Կարապետյանի՝ «ՀայՌուսգազարդ»-ը ղեկավարելու տարիներին Շուշան Սարդարյանը զբաղեցնում էր ընկերության լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ օրս, արդեն անվանափոխված «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայության ղեկավարն է։ Կարեն Կարապետյանի՝ քաղաքապետ լինելու ամիսներին Սարդարյանը համատեղության կարգով եղել է նաև քաղաքապետի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG