Yahoo ընկերությունը հայտնում է, որ հաքերական խումբը տվյալներ է գողացել ավելի քան 500 միլիոն օգտատերերից 2014 թվականին, ինչը, ըստ մասնագետների, բացահայտված ամենամեծ կիբերգողությունն է պատմության մեջ։
Ցանցահենները ձեռք են բերել օգտատերերի անուն-ազգանուններ, էլեկտրոնային հասցեներ, անվտանգության հարցեր ու դրանց պատասխանները։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն զբաղվում է այս հարցով։