Մատչելիության հղումներ

Ցուկերբերգի ընտանիքը առաջիկա 10 տարում 3 մլրդ դոլար կհատկացնի հիվանդությունների բժշկմանը


Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ, արխիվ
Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ, արխիվ

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կնոջ հետ 3 միլիարդ դոլար կներդնի առաջիկա տասնամյակում՝ ֆինանսավորելու տարաբնույթ հիվանդությունների բժշկումը ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, անցած տարի առաջնեկի ծնվելուց անմիջապես հետո զույգը մոտ 45 միլիարդ դոլարի ներդրում անելու հայտարարություն արեց՝ «մարդկային ներուժը և հավասարությունը խրախուսելու» համար, սակայն հստակ չէր, թե կոնկրետ ինչ արդյունքներ էր ակնկալում: Այս անգամ Ցուկերբերգը հստակեցրել է՝ ցանկանում է, որ հնարավոր լինի բուժել բոլոր հիվանդությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG