Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Այլևս պատմության քննությունը բռնած պետություն ենք»


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

«Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը», - ասված է Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի հղած ուղերձում:

«Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։ Այսօր, շնորհավորելով բոլորիս, որպես անկախ Հայաստանի կառավարության ղեկավար՝ առաջին հերթին գլուխ եմ խոնարհում անկախության համար մարտնչած և անկախության քսանհինգամյա պատմությունը կերտած հերոսների առջև: Մենք այլևս պատմության քննությունը բռնած պետություն ենք և ունենք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր փորձությունները, ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները», - գրել է Հայաստանի վարչապետը իր ուղերձում, որը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG