Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ի անդամները Ջրառատի ընտրատեղամասում 2 դատարկ ծրար են հայտնաբերել


Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում առավոտից տեղամասերից մեկի առջև կուտակումներ են նկատվում: «Ազատության» տեսախցիկը ֆիքսեց, որ ընտրատեղամասի մոտ էր նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի որդին: Ոստիկանությունը, ինչպես նաև հանձնաժողովի անդամներից մեկը ընտրատեղամասի մոտ հավաքվածներին հորդորում էր լքել տարածքը, բայց ապարդյուն:

​Ջրառատում գյուղապետի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանում է Հանրապետականի թեկնածու, գործող գյուղապետ Սամվել Գալստյանի, ով իդեպ Լևոն Երանոսյանի քրոջ որդին է, և «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Արամ Ղուկասյանի միջև:

«Լուսավոր Հայաստանը»-ի անդամ Մանե Թանդիլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասում երկու դատարկ ծրար են հայտնաբերել, ինչը իրենց հիմք է տալիս կասկածելու, որ դա «կառուսելի» նշան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG