Հայաստանի տարածքում սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: