Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։
Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին, կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող մի շարք գագաթնաժողովների։
Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխնացմամբ՝ Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում։