1981 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ ձախողված մահափորձի հեղինակ Ջոն Հինքլին, ով այժմ 61 տարեկան է, ազատ է արձակվել Վաշինգտոնում գտնվող հոգեբուժական կլինիկայից:
Հինքլիի բուժումը շարունակվելու է տնային պայմաններում, նրան արգելվել է շփումներ ունենալ մամուլի ներկայացուցիչների հետ:
1981 թվականի մարտի 30-ին Հինքլին մի քանի կրակոց էր արձակել և վիրավորել ԱՄՆ նախագահին, Ռեյգանի մամուլի քարտուղարին և երկու ոստիկանի:
Դատարանը նրան անմեղսունակ էր ճանաչել, երբ Հինքլիի մոտ ախտորոշվել էր դեպրեսիա և փսիխոզ: