Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է»


Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության հրավիրած հանրահավաքը։

Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը հանրահավաքի մեկնարկին հայտարարեց. - «Այս հանրահավաքով կուսակցությունն ազդարարում է իր պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին»։

ՔՊ-ի անդամ Լենա Նազարյանն էլ հայտարարեց, որ գալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը որոշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել Հայաստանի վարչապետի թեկնածու։ «Նիկոլ Փաշինյանին լիազորել սկսել ստվերային կառավարության ձևավորում։ Ստվերային կառավարության ձևավորման գործընթացի վերաբերյալ սկսել քննարկումներ Հայաստանի և Սփյուռքի հանրության ներկայացուցիչների հետ։ Ստվերային կառավարության ձևավորման մեկնարկը տրված է», - ասաց Նազարյանը՝ կրկին ընդգծելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG