Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով Քարիմ Մասումովը այսօր ազատվել է վարչապետի պաշտոնից և նշանակվել Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ:
Հրամանագրով, որը հրապարակված է Ղազախստանի նախագահի կայքում, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետի առաջին տեղակալ Բաքիթժան Սագինթաևը՝ մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:
Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատված Վլադիմիր Ժումականովը նշանակվել է Ղազախստանի նախագահի խորհրդական: