Ղարաբաղցի գործընկեր Ռուբեն Մելիքյանի հրավերով աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ է մեկնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Նախատեսված են հատուկ հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև իրավապաշտպանների հետ: