Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանը տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ


Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում՝ ասուլիսի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.
Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում՝ ասուլիսի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման միջոցով զինված ապստամբության փորձ կատարած «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կվիրահատվի։

Մանուկյանն «Ազատության»-ը ասաց, որ այս պահին ինքնազգացողությունը լավ է։

Պավել Մանուկյանը մեկ անգամ արդեն վիրահատվել էր դատապարտյալների հիվանդանոցում։ Վիրահատությունը կատարել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը։ Տեղային անզգայացման միջոցով կատարվել էր մաշկի դեֆեկտի վերականգնում։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով՝ վիրահատությունն անցել էր բարեհաջող։

Պավել Մանուկյանը, հիշեցնենք, Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրվելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG