Մատչելիության հղումներ

Այլիսլին հրավիրվել է դատախազություն


Աքրամ Այլիսլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ստուդիայում, արխիվ
Աքրամ Այլիսլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ստուդիայում, արխիվ

Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին հրավիրվել է դատախազություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Իրավապահները պնդում են, թե 79-ամյա Այլիսլին հարձակվել է ոստիկանների վրա ամիսներ առաջ, երբ նրան բերման էին ենթարկում Բաքվի օդանավակայանից՝ թույլ չտալով մեկնել Վենետիկի գրքի փառատոնին:

Աքրամ Այլիսլին պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հանրության ճնշման տակ հայտնվեց 2013 թվականին՝ «Քարե երազներ» վեպի լույսընծայումից հետո: Գրողին մեղադրում էին հայամետ լինելու մեջ՝ սպառնալով արտաքսել երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG