Եվս մեկ քայլ է արվել Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Երեկ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո:
Պուտինն ասել է, թե կարծում է, որ ինքն ու Օբաման հասկացել են թե՛ միմյանց, թե՛ բոլոր այն մարտահրավերները, որոնց առերեսվել է Սիրիան: