Մատչելիության հղումներ

«Ծանրամարտի հավաքականի համար ստեղծվում են լիարժեք պայմաններ»


Հայաստանի ծանրամարտի օլիմպիական հավաքականի անդամները, կենտրոնում՝ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավեդյանը, 2-ը սեպտեմբերի, 2016 թ․
Հայաստանի ծանրամարտի օլիմպիական հավաքականի անդամները, կենտրոնում՝ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավեդյանը, 2-ը սեպտեմբերի, 2016 թ․

Ինչ վերաբերում է ծանրամարտի մարզադպրոցների ոչ բարվոք վիճակին, ըստ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի, ժամանակի ընթացքում հետզհետե կբարելավվի նաև դրանց վիճակը»:

Ռիոյի օլիմպիադայից մեդալներով վերադարձած հայ ծանրամարտիկներն առայժմ պետական պարգևների չեն արժանացել։ Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին հորեղբայրն ավտոմեքենա է նվիրել։ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ 4 սենյականոց բնակարան է նվիրել բրոնզե մեդալ նվաճած ծանրամարտիկ Գոռ Մինասյանին։ Վերջինս ստացած բնակարանը նվեր չի համարում, ոչ էլ բարեգործություն։

«Ես դա ստացել եմ իմ արդյունքի համար, ես քիչ բան չեմ արել մեր երկրի համար ու կարծում եմ, որ արժանի եմ։ Սա ոչ նվեր է, ոչ բարեգործություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը: Մարզիկներն իրենց արդյունքներից չեն դժգոհում, ասացին, որ արդեն իսկ սկսել են մարզումները՝ հաջորդ առաջնություններին պատրաստվելու նպատակով:

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն աննախադեպ է համարում Ռիոյում հայ մարզիկների գրանցած արդյունքները։ Միակ ցավալի դեպքը ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանի՝ վնասվածք ստանալն էր։ Լրագրողները հարց ուղղեցին գլխավոր մարզչին՝ երկար դադարից հետո ի վերջո գրանցված օլիմպիական հաջողություններն ի՞նչ կփոխեն Հայաստանում: «Ամեն տարի մի քիչ, մի քիչ բարելավվում է վիճակը։ Իչպես մեր երկրում է, այնպես էլ նրանց մոտ է...»,- պատասխանեց Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է մարզադպրոցների ոչ բարվոք վիճակին, այդ առնչությամբ Փաշիկ Ալավերդյանն ասաց՝ դրանց վիճակը միգուցե վատ է, բայց հավաքականի համար ստեղծվել և ստեղծվում են լիարժեք պայմաններ՝ «Հավաքները որտեղ անց են կացվում, ավելի լավ պայմաններ են, քան մարզադպրոցներում։ Մարզադպրոց հաճախում է 100-ից ավել մարզիկ»:

Մարզչի խոսքով՝ մի քանի տարի առաջ ոչ ոք չգիտեր, որ Սիմոն Մարտիրոսյանը դառնալու է օլիմպիական փոխչեմպոին, որպեսզի բարելավվեին նրա մարզադպրոցի վիճակը։ «Իսկ ձեր կարծիքով Հայաստանի բոլոր բեմերը, դահլիճները լավ վիճակո՞ւմ են։ Դե որ ոչ, դրանց հարցերը լուծեք, հետո անցեք մեզ»,- հակադարձեց Փաշիկ Ալավերդյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև նախորդ օլիմպիական խաղերին հայ մարզիկների արյան մեջ դոպինիգի առկայության վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետազոտություններին, ասելով՝ դա չի վերաբերում միայն Հայաստանին։ «Եթե ստուգում են, թող ստուգեն բոլորին։ Սա կամ գործին լավ չտիրապետել է, կամ միտումնավորություն՝ որոշ պետությունների նկատմամբ»,- ասաց մարզիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG