Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը 2014-ից 20 վճիռ է կայացրել ՀՀ դեմ, սահմանել ընդհանուր 335 հազար եվրոյի հատուցում


ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում
ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում

Այսօր գործադիրի նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի կատարումն վարչապետի հանձնարարականի, տվյալներ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016-ին՝ 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո:

Պատճառների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին Հարությունյանը արձագանքեց. - «Պատճառները, կարծում եմ, պարզ են՝ դա մեր դատական համակարգում առկա սխալներն են: Իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ դատական համակարգերում, բայց երկրի դատական համակարգում երբ սպառվում են սխալը շտկելու հնարավորությունները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG