Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում երեկ բողոքի զանգվածային ակցիա է անցկացվել, ցուցարարները պահանջել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը: Տասնյակ հազարավոր մարդիկ Կարակասի փողոցներ են դուրս եկել՝ պահանջելով մինչև տարեվերջ հանրաքվե կազմակերպել իմփիչմենթի հարցով:
Վենեսուելայի կառավարությունը մեղադրում է ընդդիմությանը պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ:
Նավթի գների անկումից հետո Վենեսուելան հայտնվել է խորը տնտեսական ճգնաժամում: Առաջին անհրաժեշտության շատ ապրանքների պակաս է նկատվում: Ընդդիմությունը Մադուրոյին մեղադրում է տնտեսական անխոհեմ քաղաքականություն վարելու մեջ, իշխանությունները պարենի մատակարարման դժվարությունների համար մեղադրում են Միացյալ Նահանգներին: