Թուրքիան ամենայն հավանականությամբ չի դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ այդ երկրի նախագահը Էրդողանն է, BILDT-ին ասել է Եվրամիության թվային էկոնոմիկայի և հասարակության գծով հանձնակատարը:
«Հաշվի առնելով այժմ այդ երկրում տիրող իրավիճակը, անդամակցությունը իրատեսական չէ առնվազն գոնե մեկ տասնամյակ», - ասել է Գյունթեր Օթինգերը:
Ավելի վաղ՝ անցած կիրակի, Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն էր հայտարարել, թե գոնե իր քաղաքական կարիերայի ընթացքում պաշտոնական Անկարայի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր չի համարում: