Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերին բողոքի ցույց անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ: Հնարավոր հանրահավաքի օրն ու ժամը, սակայն, դեռ չի հաղորդվում:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները մերժել էին «Մուսավաթ»-ի՝ սահմանադրական քարոզարշավին մասնակցելու հայտը, ընդդիմադիր ուժին զրկելով օրենքի շրջանակում իր դիրքորոշումն արտահայտելու իրավունքից:
Հիշեցնենք, Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 26-ին: Ընդդիմությունը պնդում է, որ առաջարկվող փոփոխություններով Ալիևը փորձում է է՛լ ավելի ամրապնդել իր իշխանությունը: Դրանցով, մասնավորապես, երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետ է սահմանված 7 տարին՝ ներկայիս 5-ի փոխարեն: