Ռուսաստանի նախագահի խոսնակը «անհիմն և ուշադրության ոչ արժանի» է որակել ամերիկյան մամուլի հաղորդումները, որոնց համաձայն՝ ռուսները հաքերային հարձակումներ են իրականացրել ամերիկյան ընտրական համակարգի դեմ՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն երկու նահանգներում առցանց քվեարկության համակարգերը կոտրելու փաստեր է հայտնաբերել և կոչ արել ուժեղացնել համակարգիչների անվտանգությունը: