Վերաքննիչ դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Սեֆիլյանը կմնա կալանքի տակ:
Նա ձերբակալվել էր հունիսի 20-ին ապօրինի զենք կրելու, պահելու, փոխադրելու մեղադրանքով:
Օգոստոսի սկզբին այս գործը, ինչպես նաև անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» հոդվածով հարուցված քրեական գործերը միացվեցին Պարեկապահակային գնդի գրավման կապակցությամբ հարուցված քրեական գործին:
«Քրեական գործերը իրա միացնելով իշխանություններն ուզում են հաշվեհարդար տեսնել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ», - դատարանի բակում հայտարարեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: