Մատչելիության հղումներ

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու միջնորդությունը մերժվեց


Սերգեյ Միրոնովը դատարանում, Երևան, 29-ը օգոստոսի, 2016թ․
Սերգեյ Միրոնովը դատարանում, Երևան, 29-ը օգոստոսի, 2016թ․

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց անցած շաբաթավերջին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու՝ դատախազության միջնորդությունը:

Միաժամանակ, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Միրոնովի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը, ռուսաստանցին չի կարողանա լքել Հայաստանի տարածքը մինչև նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը:

Հիշեցնենք՝ Սերգեյ Միրոնովը այս տարվա մայիսից հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից և, ըստ հաղորդագրությունների, Հայաստանում ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG