Մատչելիության հղումներ

Դիարբեքիրի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ են արձակվել


Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի օդանավակայանի մոտ հրթիռներ են ընկել, հաղորդում է թուրքական «Դողան» գործակալությունը։

Չորս հրթիռներ ընկեր են օդանավակայանի ոստիկանական ուղեկալի մոտ՝ հարկադրելով ուղևորներին և օդանավակայանի աշխատակիցներին պատսպարվել օդանավակայանի տերմինալում։

Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյը հայտարարել է, որ հարձակման հետևանքով տուժողներ չկան և օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը։

Առայժմ որևէ զինյալ խմբավորում, այդ թվում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK), որը ավելի քան 30 տարի պայքար է մղում քրդաբնակ այս տարածաշրջանի ինքնավարության համար, չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG