Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը զբաղվում է Երևանի օդանավակայանում ձերբակալված Սերգեյ Միրոնովի հարցով, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դեսպանատունը զբաղվում է տվյալ հարցով», - ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը:
Ռուսաստանի քաղաքացի, ՏՏ ոլորտի մասնագետ Միրոնովը, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված Միացյալ Նահանգների պահանջով, բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում: 30-ամյա ռուսաստանցուն ուղեկցող կինը տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել Հայաստանում ՌԴ դեսպանատանը:
Այս պահին 30-ամյա Միրոնովը, ով կասկածվում է զենքի անօրինական վաճառքի մեջ, հարցաքննվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից: