Հայտնի Pokemon Go խաղը Սիդնեյի ռեստորաններից մեկին սեփականատերերին ներշնչել է խաղի հերոսների՝ Պիկաչուի, Բալբազավրի և Չարմանդերի տեսքով բուրգերներ պատրաստել:
«Իհարկե, մտահղացման պատճառը Pokemon Go-ի մոլուցքն է: Բայց մենք միշտ էլ նոր ու հետաքրքիր լուծումներ ենք փնտրում, սիրում ենք նոր կերակրատեսակներ մատուցել և սկսեցինք առաջարկել մի բան, որը գրավիչ է և՛ աչքի, և՛ ստամոքսի համար», - պատմում են ռեստորանատերերը:
Ամեն օր հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում, որպեսզի համտեսեն իրենց սիրելի պոկեմոնին: Ռեստորանի սեփականատերերն ասում են, որ ամենալավը Պիկաչուն է վաճառվում:
Աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ տարված են Pokemon Go խաղով՝ հանրային վայրերում փորձելով որսալ իրենց սիրելի անիմացիոն «հրեշներին»: