Բաքուն Առևտրի համաշխարհային կազմակերպությունից 2 միլիարդ դոլար է խնդրել գյուղատնտեսության զարգացման նպատակով: Ուշագրավ է, որ այդ գումարի կեսը՝ 1 միլիարդը, Ադրբեջանը խնդրել է Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսությունը «վերականգնելու» համար:
«ԱՀՄ-ին դիմել ենք 1 միլիարդ դոլար խնդրանքով՝ գյուղատնտեսությանը խթանող միջոցների համար: Բայց այդ ևս մեկ միլիարդ դոլար էլ խնդրել ենք Ադրբեջանի օկուպացված տարածքներում գյուղատնտեսությունը վերականգնելու նպատակով՝ դեօկուպացիայից հետո», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը: