Մատչելիության հղումներ

«Հաց բերողը» կշարունակի մնալ ճաղերի ետևում


Արթուր Սարգսյանը «Սասնա ծռեր»-ի հետ հանձնվում է իշխանություններին, 31-ը հուլիսի, 2016թ․
Արթուր Սարգսյանը «Սասնա ծռեր»-ի հետ հանձնվում է իշխանություններին, 31-ը հուլիսի, 2016թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանված Արթուր Սարգսյանը, որը հայտնի է որպես «հաց բերող», կշարունակի մնալ ճաղերի ետևում: Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չեղարկելու պահանջով նրա փաստաբանների դիմումը:

Նիստից հետո փաստաբան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ դատավորի այսօրվա որոշումը «իրավագիտությունից դուրս է», քանի որ, իր պնդմամբ, «Սասնա ծռեր»-ին սնունդ մատակարարած Սարգսյանի արարքում հանցակազմ չկա:

«Եթե դատարանը հաց տանելը համարում է զինված խմբին օժանդակել, ապա նույն տրամաբանությամբ պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն ՊՊԾ գնդում զինված խմբին բուժօգնություն ցուցաբերած շտապօգնության աշխատակիցներին», - ասաց Գյուրջյանը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG