«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար ուտելիք տարած, հանրությանը «հաց բերող» բնորոշմամբ հայտնի Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց: Փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցում դա պատճառաբանեց տեխնիկական խնդիրներով:
Արթուր Սարգսյանը նիստին ներկա չի եղել, թեև փաստաբանը նրա ներկայությունն ապահովելու հարցով միջորդություն էր ներկայացրել: Սարգսյանի հարցով նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին: Արթուր Սարգսյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ: Ավելի վաղ վերջինիս առաջադրել էին նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել էին «Սասնա ծռեր»-ի անդամենրին: Ավելի ուշ այդ մեղադրանքները վերաորակվել էին: