Բրազիլիայի ոստիկանությունը հաղորդում է, թե Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից՝ Միացյալ Նահանգները ներկայացնող մի քանի լողորդներ կարող են պատասխանատվության ենթարկվել կեղծ ցուցմունքներ տալու և վանդալիզմի համար: Ավելի վաղ լողորդները հայտարարել էին, թե կողոպուտի են ենթարկվել իրավապահների համազգեստ կրող մի խումբ զինված անձանց կողմից:
Ոստիկանությունն այժմ առգրավել է ամերիկացի մարզիկների անձնագրերը, վերջիններիս թույլ չտալով լքել երկիրը, քանի դեռ չի ավարտվել միջադեպի քննությունը: Վանդալիզիմի մեջ կասկածվող լողորդներից մեկին, ավելի վաղ, հաջողվել է վերադառնալ ԱՄՆ:
Ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որից, բրազիլացի իրավապահների պնդմամբ, պարզ է դառնում, որ ամերիկացի մարզիկներն առնչվել են ոչ թե կողոպտիչների, այլ գազալցայանի անվտանգության աշխատակիցների հետ, ովքեր մարզիկներին ոչ թե թալանել, այլ պահանջել են փոխհատուցել վնասված գույքի գումարը: