Լրատվամիջոցները շարունակում են քննարկել Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի հանդեպ մրցավարների վերաբերմունքը, որը, շատերի կարծիքով, ակնհայտ անարդար էր: Մամուլի ուշադրության կենտրոնում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանն առնչվող զարգացումների արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է, նաև՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը, որն այսօրվա հրապարակումներից մեկում դիտարկվում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերաջերմացման համատեքստում: