Լրատվամիջոցներն արձագանքել են Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական խաղերում Հայաստանի ընտրանու նվաճած առաջին բարձրագույն պարգևին, մասնավորապես, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, մեդալների հանձնման արարողության ժամանակ, իր մարզաշապիկի վրա կրում էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը: Մամուլն անդրադառնում է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, արձանագրելով, որ Հայաստանը դարձյալ դուրս է մղվում տարածաշրջանի երկրների մասնակցությամբ իրագործվելիք նոր տնտեսական, տրանսպորտային նախագծերից: