Վերաքննիչ դատարանը որոշեց փոխել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը և գրավի դիմաց նրան ազատ արձակել: Գրավի չափը դատարանը սահմանեց 1 միլիոն դրամ: Մարտիրոսյանն ազատ կարձակվի, երբ վճարվի գրավը:
Մարտիրոսյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: