Մոտ մեկ ժամից Վերաքննիչ դատարանը կքննի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալելու և կալանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշումները։
«Ժառանգություն» կուսակցությունը պնդում է, որ Մարտիրոսյանը քաղաքական գործունեության համար է կալանավորվել, իսկ մեղադրանքը շինծու է։
Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը վստահ է, եթե դատարանը օրենքով առաջնորդվի, ապա ընդդիմադիր գործիչը դատարանի դահլիճից ազատ կարձակվի։
Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
Մանրամասներն՝ ավելի ուշ