Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը մոտ են Սիրիայի Հալեպ քաղաքի հումանիտար աղետը վերացնելու հարցում համաձայնություն ձեռք բերելուն։
«Ես խոսում եմ բացառապես Հալեպի մասին [...] դա մեզ թույլ կտա ընդհանուր հարթակ գտնել և սկսել պայքարել ողջ երկրում խաղաղություն հաստատելու համար, որ բազմաչարչար տեղացիները կարողանան տուն վերադառնալ», - ասել է Շոյգուն՝ «Ռոսիա 24» հեռուստընկերությանը տված հարցազրույցում։