Մատչելիության հղումներ

Էրդողան. Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում տեղաշարժ կա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում տեղաշարժ կա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով նախօրեին հանդիպել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում էրդողանը կրկին պնդել է, թե տարածաշրջանում հաշտեցման գործընթաց կսկսվի, եթե Հայաստանը նախևառաջ Ադրբեջանին վերադարձնի հինգ շրջանները:

Էրդողանը խոսել է նաև Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ նոր ձևաչափ ստեղծելու մասին՝ մանրամասնելով՝ դրա հիմնական նպատակն է վերահսկել և հետևել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին՝ թուրքական TRT հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով։ Թուրք նախարարն ասել է, որ հարցը այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG