Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Հարկավոր է Հալեպում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը


Սիրիա - Հալեպ, 5-ը օգոստոսի, 2016թ.
Սիրիա - Հալեպ, 5-ը օգոստոսի, 2016թ.

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը կոչ է Սիրիայում հակամարտող կողմերին՝ ապահովել Հալեպի խաղաղ բնակչության անվտանգությունը։

Այսօր տարածած հայտարարությունում, գործակալությունը հորդորում է կողմերին առաջին հերթին ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունն ու արժանապատվությունը, այդ թվում՝ այն ընտանիքների և խոցելի խմբերի, ովքեր Հալեպում շրջափակման մեջ են հայտնվել և ամեն օր բախվում են բռնույթունների ու տեղահանումների։

Գործակալությունը նաև խորը մտահոգություն է հայտնել Իդլիբ գավառում վերջին տասը օրերի ընթացքում տեղի ունեցող հարձակումների կապակցությամբ։

«Հակամարտող կողմերը պետք է, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով, ապահովեն քաղաքացիական անձանց անվտանգությունը», - ասված է հայտարարությունում։

Գործակալությունը նաև հակամարտության երկարաժամկետ և կայուն լուծում գտնելու կոչ է անում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG