Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու դիմումը


Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, որը 15 օր մնաց զինված խմբի վերահսկողության տակ, 22-ը հուլիսի, 2016թ.
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, որը 15 օր մնաց զինված խմբի վերահսկողության տակ, 22-ը հուլիսի, 2016թ.

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու դիմումը։

«Առաջին ատյանի դատարանի կողմից երիտասարդին երկու ամսով կալանավորելու մասին որոշումն ուժի մեջ թողնելով՝ դատարանը քաղաքական որոշում կայացրեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Պապիկյանի խոսքով՝ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը որևէ հիմնավորում չներկայացրեցին հրազենային ծանր վիրավորում ստացած Հովհաննեսին ճաղերի հետևում պահելու համար՝ պնդելով, թե մնալով ազատության մեջ, նա կխոչընդոտի նախաքննությանը։

Հարությունյանը մեղադրվում է շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու և պահելու մեջ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության, Հովհաննես Հարությունյանն ու խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը դուրս են եկել գնդի տարածքից և փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով զինված խմբի երկու անդամները հրազենային վիրավորումներով հայտնվել են հիվանդանոցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG